Լրահոս

21.06.2023 13:15


Բացահայտվել է դաժան սպանությունը, կասկածյալը մարտեր առանց կանոների սպորտաձևի մարզիկ է

Բացահայտվել է դաժան սպանությունը, կասկածյալը մարտեր առանց կանոների սպորտաձևի մարզիկ է

Այսօր՝ հունիսի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՔՈ ԳՎ պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ) ստացած օպերատիվ տվյալներով բացահայտվել է հունիսի 19-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հունիսի 19-ին Ոստիկանության Կոտայքի բաժին են դիմել Երևանի բնակիչ 42-ամյա Ն․Ն․-ի հարազատները և հայտնել են, որ նա իրեն պատկանող ավտոմեքենայով դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն։

Մինչ Ոստիկանության Աբովյանի բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստանում, որ Ն․Ն-ն հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գ․Գ-ին։

Կարճ ժամանակ անց, փաստերի ճնշման տակ Գ․Գ-ն խոստովանում է, որ Ն․Ն-ին սպանելուց հետո նրա դին գցել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի գերեզմաններին հարակից տարածքում։

Դին դուրս բերելու համար ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր 15 մետր խորությունից այն դուրս են բերում։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 155 հոդվածի 1-ին (սպանություն) հատկանիշներով։

Սպանություն կատարողը մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ է։

Քննիչի որոշմամբ՝ Գ․Գ-ն ձերբակալվել է։

Այս խորագրի վերջին նյութերը