Աշխարհ

21.06.2023 19:25


Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունիսի 20-ին մասնակցեց Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպմանը (1-0)։

Իսլանդացիների հետ խաղում Ռոնալդուն պորտուգալացիների մեկնարկային կազմում էր։ Հարձակվողի համար այս խաղը 200-րդն էր ազգային հավաքականի համար, ինչը համաշխարհային ռեկորդ է։

Դրա շնորհիվ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Հանդիպումից առաջ նրան տրվել է վկայական՝ որպես աշխարհում առաջին ֆուտբոլիստ, որը 200 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։

Պորտուգալացի ֆուտբոլիստին ամենամոտ հետապնդողը Քուվեյթից Բադր Ալ-Մութավան է։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 196 հանդիպում։ Նշենք, որ 38-ամյա Ռոնալդուն ռեկորդակիր է նաև ազգային հավաքականների կազմում գոլերի քանակով։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա խփել է 123 գոլ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը