Ո՞ր սցենարի դեպքում վճռականություն կցուցաբերեք և կկանխեք Ադրբեջանին. Ռինկևիչը լղոզել է Արմեն Գևորգյանի հարցը
Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները։ Այս մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիակության հիմնական անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը հարց է ուղղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկևիչին:
Նա մասնավորապես, հարցրել է. «Պարոն նախարար,
ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն է, որը ոչ միայն խարխլել է ժողովրդավարության չափորոշիչներն ու օրենքի գերակայությունը, այլև տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդի էթնիկական զտման գործունեություն է ծավալում։
Այս առումով կցանկանայի հարցնել՝ Ադրբեջանի պարագայում Ձեզ համար ո՞րն է կարմիր գիծը։ Ո՞ր սցենարի դեպքում Նախարարների կոմիտեն առավել վճռականություն կցուցաբերի՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքի նորմերը և կկանխի նոր պատերազմական հանցագործությունները»:
Ի պատասխան Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչն ասել է. «Ի պատասխան Հայաստանից հարգարժան անդամի հարցին՝ թույլ տվեք ասել, որ Կոմիտեի նախագահության մեր դերում ընդհանուր մի սկզբունք ունենք՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերը, նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պետք է ի կատար ածվեն։ Յուրաքանչյուր անդամ պետություն պետք է պահպանի այդ նորմերը:
Ինչպես և արդեն պատասխանեցի Հայաստանի ու Ադրբեջանի մեր հարգելի անդամների նախորդ հարցերին, մտադիր ենք խնդրել բոլոր անդամ երկրներին, որպեսզի իրականացնեն բոլոր կոնվենցիաները, նաև՝ հարգեն բոլոր այն պարտավորությունները, որ երկրները ստանձնել են այս կազմակերպությանն անդամակցելիս, և միշտ այս սկզբունքն ամեն ինչից վեր ենք դասելու:
Չեմ կարծում, թե գունավոր գծերով տարանջատումն այս մեծ կազմակերպության ոգուն համահունչ լավագույն մոտեցումն է։ Մենք լի ենք վճռականությամբ՝ ապահովելու, որպեսզի յուրաքանչյուր անդամ-պետություն հավատարիմ մնա միջազգային իրավունքի հիմնական կանոնադրություններին և կոնվենցիաներին, ինչպես նաև՝ Եվրոպական կոնվենցիաներին»։

Աղբյուրը՝ news.am