ԼԳԲՏ-ի «Հպարտության ամսվա» դեմ բողոք Գլենդելում. միացել են նաև հայ ծնողներ (տեսանյութ)
Հունիս ամսվա ընթացքում երկրորդ անգամ Գլենդելի դպրոցական խորհրդի շենքի մոտ ընդդեմ ԼԳԲՏ թեմայով դպրոցական ծրագրի բողոքի ակցիայի են դուրս եկել աշակերտների ծնողները, որոնց մեջ եղել են նաև հայ ծնողներ։ Այս մասին տեղեկանում ենք սոցցանցերում օգտատերերի հրապարակումներից։
Նախորդ ակցիայի ժամանակ, որը եղել է հունիսի սկզբին, ծեծկռտուք էր սկսվել ծնողների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների միջև, որին միջամտել էին ոստիկանները. ձերբակալվել էր երեք մարդ։
Նշվում է, որ ծնողները բողոքում են Գլենդելում միացյալ կրթական շրջանի խորհրդի անդամների` հունիսը «Հպարտության ամիս» հռչակելու որոշման դեմ, ինչը համարվում է ԼԳԲՏ համայնքին աջակցող ծրագիր:
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ ցուցարարները կրում են վերնաշապիկներ, որոնց վրա գրված է «Հանգիստ թողեք մեր երեխաներին», վանկարկում են «fuck antifa»։ Օգտատերերից մեկը հայտնում է, որ բաժանվել է շուրջ 1000 վերնաշապիկ նման գրությամբ։
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ ի տարբերություն նախորդ հանրահավաքի, այս անգամ ցուցարարների քանակը համեմատաբար քիչ էր և ոստիկանությունը երկու կողմերն առանձնացնելու համար օգտագործել է առանց փշերի մետաղալարեր: Թեպետ նշվում է, որ ակցիան համեմատաբար խաղաղ է եղել և ցուցարարների միջև լուրջ բախումներ տեղի չեն ունեցել, սակայն հրապարակված տեսանյութերում երևում է քաշքշոց և ծեծկռտուք ցուցարարների միջև, որին միջամտում են ոստիկանները։

Աղբյորը՝ armeniasputnik.am