Աշխարհ

22.06.2023 08:43


Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրք և ադրբեջանցի զինծառայողներն Ադրբեջանի տարածքում համատեղ զորավարժություններ են անցկացնում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հաստատված պլանի համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում են «Alpan-2023» համատեղ զորավարժություններ։

Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների սցենարի համաձայն՝ ավիացիոն միջոցները, թռիչքներ կատարելով բազավորման օդանավակայաններից, կատարել են ՀՕՊ միջոցների, հրամանատարական կառավարման կետերի և պայմանական հակառակորդի կենտրոնացման օբյեկտների հեռահար և մոտ տարածություններում խոցման առաջադրանքները:

Զորավարժությունների նպատակն է կատարելագործել անձնակազմերի տեսական և գործնական հմտությունները, խթանել ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել մարտունակությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 15–ին Թուրքիան անցկացրել է «Անատոլիական փյունիկ-2023» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև Ադրբեջանը։ Զորավարժությունների ժամանակ իրականացվել է զինվորական ավտոշարասյան պաշտպանության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, օդապարիկով վայրէջքի սցենարը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը