Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ջեյհուն Բայրամովը մյուս կողմին ներկայացրել է «հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության օրակարգն առաջ մղելու Ադրբեջանի ջանքերը» (չակերտները Tert.am-ի)։
Նշվել է, որ Ադրբեջանի կողմից «ցուցադրված կառուցողական մոտեցումը բախվում է Հայաստանի մշտական ռազմաքաղաքական սադրանքներին» (չակերտները Tert.am-ի)։
Ընդգծվել է, որ «չնայած առկա մարտահրավերներին ու դժվարություններին, Ադրբեջանը մտադիր է շարունակել ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ» (չակերտները Tert.am-ի)։
Հելգա Շմիդտն ասել է, որ «ԵԱՀԿ-ն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը»։
Գլխավոր քարտուղար Հելգա Շմիտը «հետաքրքրություն է հայտնել այս ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացման հարցում»։
Ընդգծվել է «տարածաշրջանում խաղաղության հաստատման և լարվածության թուլացմանն ուղղված գործունեության կարևորությունը»։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։
Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանից

Աղբյուրը՝ tert.am