Աշխարհ

22.06.2023 11:15


Մոսկվայում ինքնասպան է եղել առաջին ջերմամիջուկային ռումբի ստեղծողներից մեկը

Մոսկվայում ինքնասպան է եղել առաջին ջերմամիջուկային ռումբի ստեղծողներից մեկը

ԽՍՀՄ-ի առաջին երկաստիճան ջերմամիջուկային RDS-37 ռումբի ստեղծողներից Գրիգորի Կլինիշովը Մոսկվայում ինքնասպան է եղել։

ИА Регнум-ը հայտնել է, որ 92-ամյա ինժեներ-ֆիզիկոսի դին հարազատները հայտնաբերել են հունիսի 17-ին Կոսմոդամյանսկայա ափին գտնվող նրա բնակարանում:

Ենթադրաբար, տղամարդը սպասել է, որ հարազատները կարճ ժամանակով դուրս գան տնից, հրաժեշտի գրություն է թողել և ինքնասպան եղել։

Ինժեներ-ֆիզիկոս Գրիգորի Եմելյանովիչ Կլինիշովը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 30-ին։ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու և Լենինյան մրցանակի դափնեկիր է (1962 թ․)։ Մասնակցել է RDS-37 երկաստիճան ջերմամիջուկային ռումբի ստեղծմանը՝ դրա համար լիցք մշակելով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը