Երևանում Range Rover-ով վթարի է ենթարկվել Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանը․ կա վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից վարորդներից մեկը Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի խորհրդական Ռուբեն Նազարեթյանն է եղել։
Պարզվել է Range Rover-ը վարել է Երևանի բնակիչ 47-ամյա Ռուբեն Նազարեթյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Գարիկ Մարտիրոսյանը։
Վթարի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Ford և Range Rover մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյունը։