Լրահոս

14.10.2011 13:08


Հ. Խուրշուդյան. ««Ժառանգության» քայլերը կախված են հասարակական պատվերից»

Հ. Խուրշուդյան. ««Ժառանգության» քայլերը կախված են հասարակական պատվերից»

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, լրագրողների հետ ասուլիսի ժամանակ անդրադառնալով կուսակցության հետագա քայլերին, ասել է, թե դրանք կախված են հասարակական պատվերից.

–Եթե կա համախմբման և միասնական ուժի ձևաչափով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պահանջ, ապա հավանական է՝ դա տեղի ունենա։

Բանախոսը չի բացառում, որ ժողովրդի հետ հանդիպումները կարող են վերաճել այլ գործողությունների, ինչպես օրինակ՝ հանրահավաքների, քաղաքական համախմբմանն ուղղված նախաձեռնությունների։

–Մինչև տարվա վերջը տեղի կունենա «Ժառանգության» համագումարը, որտեղ և կամփոփվեն կուսակցության գործունեությունը, ու կորոշվեն համախմբումների հնարավորությունների և արդյունավետության հեռանկարները,–ընդգծել է Հ. Խուրշուդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը