Աշխարհ

22.06.2023 20:20


Գիտնականները պարզել են դեպրեսիայի և տագնապի բուժման գործում հումորի դերը

Գիտնականները պարզել են դեպրեսիայի և տագնապի բուժման գործում հումորի դերը

Հրապարակված հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հումորային թերապիան կարող է նվազեցնել դեպրեսիայի և տագնապի ախտանիշները:

Վերլուծության համար, որը հրապարակվել է Brain and Behavior ամսագրում, հետազոտողներն առանձնացրել են 29 համապատասխան հետազոտություններ, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ 2964 մարդ և որոնք իրականացվել են ինը տարբեր երկրներում:

Մասնակիցները, ովքեր տառապում էին դեպրեսիայից կամ տագնապից, վիրահատություն կամ անզգայացում անցած երեխաներ էին, ծերանոցներում գտնվող տարեցներ, Պարկինսոնի հիվանդությամբ, քաղցկեղով, հոգեկան հիվանդությամբ կամ դիալիզով հիվանդներ, թոշակառու կանայք և քոլեջի ուսանողներ:

Հետազոտողները որպես հիմնական գործիքներ օգտագործել են բժշկական ծաղրածուների և ծիծաղի թերապիա/յոգա:

Մասնակիցներից շատերը կարծում էին, որ հումորային թերապիան նվազեցնում է իրենց դեպրեսիան և տագնապը, բայց ոմանք կարծում էին, որ ազդեցությունը նշանակալի չէ:

«Որպես պարզ և իրագործելի լրացուցիչ այլընտրանքային թերապիա, հումորային թերապիան ապագայում կարող է օգտակար այլընտրանք լինել կլինիկաների, բուժքույրերի և հիվանդների համար»,-եզրակացրել են հետազոտության հեղինակները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը