Մովսես գյուղում քարաթափման հետևանքով վնասվել են տներից մեկի մոտ գտնվող օժանդակ շինության տանիքը և հենապատը, «GAZel» մակնիշի ավտոմեքենան և փայտե շինությունը
Հունիսի 22-ին, ժամը 22։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (8 ժայռաբեկոր)․ վնասվել են տան մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքը և հենապատը՝ մասամբ, կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենայի անվաթևը և փայտե շինությունը (մոտ 4 քմ). տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։