Աշխարհ

23.06.2023 12:02


«Ռեալը» համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ Մբապեի տրանսֆերի հարցով

«Ռեալը» համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ Մբապեի տրանսֆերի հարցով

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին այս ամռանը ձեռք բերելու հարցով։ Արքայական ակումբը տրանսֆերի համար կվճարի 200 միլիոն եվրո, հնարավոր է նաև 50 միլիոն եվրո բոնուս, հաղորդում է PSG Community-ն։

Մբապեն հայտարարել էր, որ պատրաստ է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում, սակայն հաջորդ ամռանը չի երկարաձգի պայմանագիրը և կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 43 հանդիպման, խփել է 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը