Աշխարհ

23.06.2023 12:06


Հղի Ռիհաննան մերկ զգեստով է ներկայացել սիրելիի համերգին (լուսանկար)

Հղի Ռիհաննան մերկ զգեստով է ներկայացել սիրելիի համերգին (լուսանկար)

Հղի Ռիհաննան մերկ զգեստով է ներկայացել սիրելիի համերգին։ Նույն լուքով երգչուհին նրա հետ գնացել է ընթրելու Nespo ռեստորանում։

Ռիհաննան և նրա գործընկեր A$AP Rocky-ն գտնվում են Ֆրանսիայի հարավում՝ Cannes Lions Festival փառատոնում և ճաշել են Nespo-ում A$AP-ի Spotify Beach ելույթից հետո: Համերգի ժամանակ ռեփերը ողջունել է իր «գեղեցիկ կնոջը»։ Նա պատշգամբից ցնծացել է սև ցանց զգեստով՝ Ժան Պոլ Գոտիեի վինտաժային՝ 2001 թվականի գարուն-ամառ հավաքածուից։ Երկրորդ երեխայի ծնունդին սպասող երգչուհին այն կրել է Oséree «Netquins» փայլերով բիկինիի վրայից։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է ելույթի համար նախատեսված երկու հիմնական տարրերով՝ ոսկե բարձրակրունկներով և մետալիկ ստվերաներկով:

ррр рррр

«Երբ իմացա, որ հղի եմ, ինքս ինձ մտածեցի, որ երբեք չեմ գնա հղիների համար նախատեսված խանութներ»,-Vogue-ին ասել է Ռիհաննան իր առաջին հղիության ժամանակ: «Կներեք, հագնվելը չափազանց զվարճալի է: Ես չեմ թողնի, որ այդ հատվածն անհետանա, քանի որ իմ մարմինը փոխվում է»: Նա ոչ միայն զերծ մնաց հղիների համար նախատեսված հագուստից, այլև վերաիմաստավորեց, թե որն է ապագա մայրիկի համար «համապատասխան» հագուստը:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը