Հնարավոր է խաղաղության համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ. Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցություններում որոշակի առաջընթաց կա. Բաքուն ցանկանում է պայմանագիր կնքել: Այս մասին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝Reuters-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Բայրամովն ասել է, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է, եթե Հայաստանը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել:
«Եթե ոչ միայն հայտարարություններ, այլ նաև գործնական քայլեր անելու կամք կա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ: Բայց եթե իրական պատրաստակամություն չկա... ապա դա կարող է լինել ավելի ուշ»,-ասել է նա։
Հնարավոր է խաղաղության համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ. Բայրամով
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցություններում որոշակի առաջընթաց կա. Բաքուն ցանկանում է պայմանագիր կնքել: Այս մասին ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Reuters-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ Բայրամովն ասել է, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է, եթե Հայաստանը պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել:
«Եթե ոչ միայն հայտարարություններ, այլ նաև գործնական քայլեր անելու կամք կա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ: Բայց եթե իրական պատրաստակամություն չկա... ապա դա կարող է լինել ավելի ուշ»,-ասել է նա։
Աղբյուրը՝ Tert.am