Լրահոս

23.06.2023 13:47


Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են

Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են

Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են: Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացած սելավային հոսքի պատճառով ավտոճանապարհը փակվել էր։

Հունիսի 22-ի ժամը 23:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի պարեկների կողմից սահմանվել է հերթապահություն: Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի թվով երեք տեխնիկա:

Տվյալ ուղղությունով խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Ախթալայից դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի տանող ավտոճանապարհը երթևեկելի է, մաքրման աշխատանքները շարունակվում են:

Այս խորագրի վերջին նյութերը