Քաղաքական

23.06.2023 16:52


Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա կրկնում են իմ խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև

Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա կրկնում են իմ խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է». Ալիև

Խաղաղության բանակցությունների ավարտին հասցնելն այսօր պետք է և մեզ, բայց դա «ավելի շատ պետք է հենց Հայաստանին» (չակերտները՝ Tert.am). այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այս խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ Այս խաղաղության համաձայնագիրը պետք է հաշվի առնի հետպատերազմյան իրողությունները։ Մենք պատերազմել ենք «մեր հողի» (չակերտները՝ Tert.am) վրա, այսօր ապրում ենք և ապրելու ենք «մեր հողի» (չակերտները՝ Tert.am) վրա»,-ասել է Ալիևը։

Նա նաև ասել է, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ «ստիպված է եղել ցույց տալ իր ուժը հայկական կողմին» (չակերտները՝ Tert.am):

«Նախ՝ ի պատասխան «նրանց ռազմական սադրանքների» (չակերտները՝ Tert.am)։ Երկրորդ՝ մենք նրանց ազդանշան ենք ուղարկել, որ «եթե իրենց լավ չպահեն» (չակերտները՝ Tert.am), չհարգեն իրենց ստորագրությունը, ապա «արդյունքն իրենց համար ողբալի կլինի» (չակերտները՝ Tert.am): Այսպիսով, մենք դեռևս մեզ «զուսպ» (չակերտները՝ Tert.am) ենք պահում: Մենք երբեք չենք շտապել, դրա կարիքը չկա։ Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է «Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս» (չակերտները՝ Tert.am)։ Մենք կարող ենք սպասել: Նորից եմ ասում՝ չենք շտապում: Այսօր բոլորը տեսնում են, որ այն ուժերը, որոնք ժամանակին Ղարաբաղի հայերի համար հատուկ կարգավիճակ էին պահանջում, արդեն բոլորովին այլ հայտարարություններ են անում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է» (Արցախը Հայաստան է), հիմա կրկնում են իմ խոսքերը.«Ղարաբաղը Ադրբեջան է»: Այսինքն՝ այս ամենը այն քաղաքականության արդյունքն է, որը մենք վարում ենք վերջին երկուսուկես տարիների ընթացքում»,-ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը