Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ (տեսանյութ)
Սա թիկունքից հարված է մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին: Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կապված «Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
«Կոչ եմ անում Ռուսաստանի քաղաքացիներին, զինված ուժերի անձնակազմին, իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին, մարտիկներին ու հրամանատարներին, որոնք այժմ մարտնչում են իրենց մարտական դիրքերում, հետ են մղում թշնամու հարձակումները, դա անում են հերոսաբար. գիտեմ, երեկ երեկոյան կրկին խոսել եմ բոլոր ուղղությունների հրամանատարների հետ: Դիմում եմ նաև նրանց, որոնք խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշվել են հանցավոր արկածախնդրության մեջ, որոնց մղել են ծանր հանցագործության՝ զինված խռովության։
Այսօր Ռուսաստանը ծանր պայքար է մղում իր ապագայի համար՝ հետ մղելով նեոնացիստների և նրանց տերերի ագրեսիան։ Մեր դեմ է ուղղված գործնականում Արևմուտքի ողջ ռազմական, տնտեսական և տեղեկատվական մեքենան։ Մենք պայքարում ենք մեր ժողովրդի կյանքի ու անվտանգության, մեր ինքնիշխանության ու անկախության համար։ Ռուսաստան լինելու և մնալու իրավունքի համար, որպես հազարամյա պատմություն ունեցող պետություն։
Այս ճակատամարտը, երբ որոշվում է մեր ժողովրդի ճակատագիրը, պահանջում է բոլոր ուժերի միավորում, միասնականություն, համախմբում և պատասխանատվություն։ Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչը մեզ թուլացնում է, ցանկացած կռիվ, որը մեր արտաքին թշնամիները կարող են և օգտագործել՝ ներսից մեզ խարխլելու համար:
Եվ ուրեմն, մեր միասնությունը պառակտող գործողությունները, ըստ էության, ուխտադրժություն են մեր ժողովրդից, մեր զինակիցներից, որոնք հիմա կռվում են ճակատում։ Սա հարված է թիկունքից մեր երկրի ու մեր ժողովրդի մեջքին:
Այդպիսի հարված էր Ռուսաստանին 1917 թվականին, երբ երկիրը մղում էր Առաջին համաշխարհային պատերազմը։ Բայց հաղթանակը նրանից գողացան։ Խարդավանքները, քաշքշուկները, բանակի ու ժողովրդի թիկունքում քաղաքականությունը վերածվեցին ամենամեծ ցնցման՝ բանակի կործանման ու պետության փլուզման, հսկայական տարածքների կորստի։ Արդյունքում՝ քաղաքացիական պատերազմի ողբերգությունը։
Ռուսները սպանեցին ռուսներին, եղբայրները՝ եղբայրներին, և իրենց շահադիտական շահը հետապնդեցին ամենատարբեր քաղաքական արկածախնդիրներն ու արտաքին ուժերը, որոնք երկիրը մասերի բաժանեցին ու պատառոտեցին:
Մենք թույլ չենք տա, որ դա կրկնվի: Մենք պաշտպանելու ենք և՛ մեր ժողովրդին, և՛ մեր պետականությունը ցանկացած սպառնալիքից։ Այդ թվում՝ ներքին դավաճանությունից։
Եվ այն, ինչի հետ մենք բախվում ենք, դա հենց դավաճանություն է։ Չափազանց հավակնություններն ու անձնական շահերը հանգեցրին դավաճանության: Դավաճանել մեր երկրին, մեր ժողովրդին և այն գործին, որի համար մեր մյուս ստորաբաժանումների հետ կողք կողքի կռվեցին և զոհվեցին «Վագներ» խմբի զինվորներն ու հրամանատարները։ Հերոսները, որոնք ազատագրեցին Սոլեդարն ու Արտյոմովսկը, Դոնբասի քաղաքներն ու ավանները, կռվեցին և իրենց կյանքը տվեցին Նովոռոսիայի, ռուսական աշխարհի միասնության համար։ Նրանց անվանն ու փառքին դավաճանեցին նաև նրանք, որոնք փորձում են ապստամբություն կազմակերպել՝ երկիրը մղելով դեպի անարխիա և եղբայրասպանություն, ի վերջո պարտության և կապիտուլյացիայի:
Կրկնում եմ՝ ցանկացած ներքին ցնցում մահացու վտանգ է մեր պետականությանը, մեզ՝ ազգովի։ Սա հարված է Ռուսաստանին, մեր ժողովրդին, իսկ հայրենիքը նման սպառնալիքից պաշտպանելու մեր գործողությունները կոշտ են լինելու։ Բոլոր նրանք, որոնք միտումնավոր բռնել են դավաճանության ճանապարհը, որոնք նախապատրաստել են զինված ապստամբություն, բռնել շանտաժի ու ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ են կրելու, պատասխան են տալու թե՛ օրենքի, թե՛ մեր ժողովրդի առաջ։
Հավատում եմ, որ մենք կփրկենք ու կպաշտպանենք այն, ինչ մեզ համար թանկ է ու սուրբ, և մեր Հայրենիքի հետ միասին կհաղթահարենք ցանկացած փորձություն, էլ ավելի կհզորանանք»։

Աղբյուրը՝ news.am