Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհին փլուզում է տեղի ունեցել. այն միակողմանի փակ է
Հունիսի 24-ին, ժամը 09։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհի մասնակի փլուզում. տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Շնող գետի վարարման հետևանքով Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում (մոտ 15 մ հատված). ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Լոռու մարզպետարանի Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին: