Բրիտանուհին իր շանը փրկելու համար փորձել է կանգնեցնել սարից գլորվող մեքենան
Բրիտանուհուն վրաերթի է ենթարկել սեփական մեքենան, որը գլորվել է զառիթափից, գրում է Daily Mail-ը։ Կինն ընկել է դրա տակ՝ փորձելով փրկել իր շանը։
Մերի Էնդրյուսը թողել է իր շանը՝ Էլվիսին, իր մեքենայի մեջ, երբ նա կայանել է զառիթափ բլրի վրա: Մինչ կինը զբաղվում էր իր գործով, մեքենայի ձեռքի արգելակը խափանվել է, և մեքենան սկսել գլորվել է բլրի վրայով։
Մերին կանգնել է մեքենայի դիմաց՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն հայտնվել է անիվների տակ ու վնասվածքներ ստացել։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ազդրի և ծնկի տեղաշարժ, ինչպես նաև չորս կողերի և ողնաշարի կոտրվածք:
«Դա բնազդ էր: Ես պարզապես մտածում էի, որ մեքենան մարդկանց կսպանի, և ես կկորցնեմ Էլվիսին»,-բացատրեց նա իր գործողությունները: Էնդրյուսը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր առաջին օգնության են հասել, երբ նա մեքենայի տակ է եղել։ «Ես դեռ հենակներով եմ, բայց ողջ եմ: Դա շատ տրավմատիկ էր, իսկ Էլվիսի հետ ամեն ինչ կարգին է»,-եզրափակեց նա:

Աղբյուրը՝ news.am