Ադրբեջանը հնարավոր է նաև ՌԴ ներքաղաքական իրավիճակից օգտվի և սադրանքների դիմի. Բենիամին Մաթևոսյան
Հնարավոր է Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող զարգացումները բացասական ազդեցություն ունենան Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
Փորձագետը մատնանշեց նախկին դեպքերը, երբ ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կողմը խնդիրներ էր ունենում, Ադրբեջանը փորձում էր դրանից օգտվել:
«Ադրբեջանը հնարավոր է նաև ՌԴ ներքաղաքական այս իրավիճակից օգտվել: Իհարկե, սադրանքներ միշտ էլ սպասելի են՝ անկախ նրանից, թե «Վագներ»-ի ղեկավարը գործողություններ կիրականացնի, թե՝ ոչ: Ամեն դեպքում սադրանքներ և սրացումներ պետք է սպասել»,- շեշտեց նա:
Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ՝ Արցախյան 44- օրյա պատերազմից մինչև ուկրաինական ճգնաժամ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ աշխարհաքաղաքական գործընթացներն ազդում են նաև մեր երկրի անվտանգության խնդիրների վրա:
«Ասում են՝ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, դրա պատճառով էլ հավուր պատշաճի չի անդրադառնում Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին: Իրենք սա ներկայացնում են ինչ-որ գործողությունների պատճառ: Իսկ իմ ընկալմամբ, եթե Հայաստանի իշխանությունները զիջումների են գնում, ապա նման պատրվակներ են ներկայացնում: Օրինակ՝ սեպտեմբերյան հայտնի դեպքերի ժամանակ էլ ռուսները ռազմաճակատում խնդիրների ունեին: Սա Հայաստանում ներկայացվեց այսպես. ռուսները խնդիրներ ունեին և չարձագանքեցին մեր երկրում տեղի ունեցող դեպքերին»,-նշեց նա՝ հավելելով, որ ՌԴ-ում կատարվողը հիմնավոր առիթ է Բաքվի և Երևանի համար կյանքի կոչել ծրագրեր, որոնք այլ հավասար պայմաններում չէին կարող:
Իսկ ինչ վերաբերվում է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններին, քաղաքագետն արձանագրում է. «Տեսեք՝ ամբողջական տեղեկատվությանը մենք չենք տիրապետում, ոչ մի կողմն էլ հանրությանը ստույգ ինֆորմացիա չի փոխանցի: Ֆիքսենք մեկ կարևոր հանգամանք. հունիսի 4-ից ուկրաինական բանակը սկսել է հայտնի հակահարձակողական գործողությունները: Գերմանական, անգլիական, ամերիկյան աղբյուրների գնահատամբ դրանք չեն հասել այն նպատակներին, որոնք նախանշված են եղել: Տրամաբանական է, եթե դրսից չես կարողանում ինչ-որ բան կոտրել, փորձում ես կոտրել ներսից՝ օգտագործելով տվյալ երկրի ներսում առկա խնդիրները, որոնք ամենևին էլ պայմանավորված չեն ուկրաինական պատերազմով: Այնպես չէ, որ ՌԴ ներքաղաքական խնդիրները ծագել են միայն ուկրաինական պատերազմի ժամանակ: ՌԴ-ում միշտ էլ կլանային հակասություններ եղել են»,-ասաց քաղաքագետը: