Լրահոս

25.06.2023 08:19


Նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհի էստակադայի մոտ բախվել են КамАЗ-ն ու МАЗ մակնիշի ջրատարը

Նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհի էստակադայի մոտ բախվել են КамАЗ-ն ու МАЗ մակնիշի ջրատարը

Հունիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջնում՝ Առնո Բաբաջանյան փողոցի վերջնամասում՝ էստակադայի հարևանությամբ, բախվել են 64-ամյա Էդիկ Մ.-ի վարած КамАЗ մակնիշի և 73-ամյա Ալբերտ Թ.-ի վարած МАЗ մակնիշի ջրատար ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով КамАЗ-ի վարորդը, քաղաքացիների օգնությամբ, դուրս է բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա հրշեջ-փրկարարների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը