Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է. նա կմեկնի Բելառուս. Պեսկով
Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է, նա կմեկնի Բելառուս: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թե ինչով է զբաղվելու Պրիգոժինը Բելառուսում, նա մանրամասներ չի հայտնել։
Ինչպես նշել է Պեսկովը, Պրիգոժինի հետ կապված իրավիճակը կարգավորվել է առանց հետագա կորուստների և առանց լարվածության մակարդակի բարձրացման։
««Վագներ» ՄՌԿ-ի պատրաստակամ մարտիկներից մի քանիսը պայմանագրեր կկնքեն պաշտպանության նախարարության հետ»,-ասել է Պեսկովը։
Խոսքն այս դեպքում միայն նրանց մասին է, ովքեր չեն մասնակցել այսօրվա գործողություններին։

Աղբյուրը՝ news.am