Լրահոս

25.06.2023 11:21


Փրկարարներն իջեցրել են կատվին իջեցնելու համար ծառը բարձրացած երիտասարդին

Փրկարարներն իջեցրել են կատվին իջեցնելու համար ծառը բարձրացած երիտասարդին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին, ժամը 19:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցում գտնվող «Առագաստ» ռեստորանային համալիրի մոտակայքում, կատվին իջեցնելու համար քաղաքացին բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները քաղաքացի Ն. Է.-ին (ծնված 2000 թ․) իջեցրել են ծառից։

Այս խորագրի վերջին նյութերը