Լրահոս

25.06.2023 10:00


Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Lexus-ով չթույլատրված վայրով փորձել է հատել ճանապարհը, սակայն կողաշրջվել է․ կան վիրավորներ

Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Lexus-ով չթույլատրված վայրով փորձել է հատել ճանապարհը, սակայն կողաշրջվել է․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։00-ի սահմանում Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի բնակիչ 36-ամյա Ռոման Մանուկյանը Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Լեռնանիստ բնակավայր տանող ճանապարհի հատվածում հանդիպակաց փորձել է մտնել դեպի Լեռնանիստ բնակավայր տանող հատված և իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել և հայտնել է բնակչին պատկանող կարտոֆիլի ցանքատարածության մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ․ Մանուկյանն ու ուղևորը՝ նրա համագյուղացի 36-ամյա Զոհրապ Օհանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը