Լրահոս

25.06.2023 19:54


Երևանում տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը՝ սպառնալով ցած նետվել

Երևանում տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը՝ սպառնալով ցած նետվել

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմանում ՀՀ Նեքրին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 ժամ տևած ոստիկանների բանակցություններն արդյունք են տվել, և քաղաքացին հրաժարվել է դիմել ծայրահեղ քայլին։ Նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են քաղաքացու ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը