Լրահոս

26.06.2023 09:47


Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 20-ամյա բնակչի դին

Երևանյան բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 20-ամյա բնակչի դին

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 20-ամյա Կառլեն Բ․-ի դին։

Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը