Քաղաքական

26.06.2023 10:35


Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի 4 շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի 4 շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ

Հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հունիսի 25-ի ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Ավդուռ համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 26-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Այս խորագրի վերջին նյութերը