Աշխարհ

26.06.2023 19:48


Էլթոն Ջոնն իր վերջին համերգն է տվել Մեծ Բրիտանիայում (տեսանյութ)

Էլթոն Ջոնն իր վերջին համերգն է տվել Մեծ Բրիտանիայում (տեսանյութ)

Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնն իր հրաժեշտի Farewell Yellow Brick Road շրջագայության շրջանակում ելույթ է ունեցել Գլասթոնբերիի երաժշտական փառատոնին: Սա կարող է լինել նրա վերջին համերգը հայրենիքում, հայտնում են AFP-ն և Reuters-ը:

76-ամյա երաժիշտը երեկ՝ հունիսի 25-ին, համերգ է տվել ամենահեղինակավորներից համարվող Pyramid Stage-ում։ Նրա ելույթով փակվել է փառատոնը։

Նա բեմ է բարձրացել ոսկեգույն կոստյումով և համերգը սկսել Pinball Wizard երգով, որը չէր կատարել ավելի քան տասը տարի։

Նա նաև հանդես է եկել Bennie and the Jets, Goodbye Yellow Brick Road, Your Song, Candle in the Wind, Tiny Dancer, I'm Still Standing, Don't Go հիթերով. եզրափակիչ երգը եղել է Rocket Man-ը, իսկ վերջում տեղի է ունեցել նաև հրավառություն։

Էլթոն Ջոնն իր հրաժեշտի շրջագայությունը սկսել է դեռ 2018 թվականին, սակայն համաճարակի պատճառով ստիպված է եղել ընդմիջել։ Շրջագայությունը բաղկացած է 333 համերգից և կավարտվի հուլիսի 8-ին Ստոկհոլմում։

Ինչպես գրել է The Sunday Times-ը, շրջագայությունից սպասվող հոնորարները գնահատվում են ավելի քան 1 մլրդ դոլար, ինչը ռեկորդային կլինի։

Այս խորագրի վերջին նյութերը