Լրահոս

26.06.2023 11:17


Սյունիքում Audi Q7-ը բախվել է հողաթմբին. ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Սյունիքում Audi Q7-ը բախվել է հողաթմբին. ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Սևակ Ա․-ն իր վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենայով Նորավան Մ2 ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջ հատվածում գտնվող հողաթմբին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սևակ Ա․-ն և նրա ուղևորներ՝ 25-ամյա Մանե Գ․-ն, 2-ամյա Անի Ա․-ն և 1-ամյա Ալիսա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։

Այս խորագրի վերջին նյութերը