«Տիտանում» մահացած միլիարդատիրոջ ընկերը պատմել է, որ համոզում էր ընկերոջը՝ չսուզվել
«Տիտան» բատիսկաֆում մահացած միլիարդատեր Հեմիշ Հարդինգի ընկերը պատմել է, թե ինչպես էր համոզում նրան հրաժարվել սուզվելուց, հայտարարելով, որ «չարժի նստել այդ անիծյալ սուզանավը»,-գրում է The Mirror-ը:
Աշխարհի ամենափորձառու ստորջրյա ջրասուզակներից Վիկտոր Վեսկովոն՝ Հեմիշի ընկերը, ասել է, որ չնայած իր ջանքերին, Հարդինգը հաստատապես որոշել էր նավարկել այդ բատիսկաֆով:
«Ես այս մասին զրուցել եմ Հեմիշի հետ և ասել, որ նա չպետք է նստի այդ անիծյալ սուզանավը: Դա միայն ժամանակի հարց էր, որ նրանք (Ocean-Gate ընկերությունը՝ խմբ․) կսպանեն ինչ-որ մեկին: Բայց Հեմիշը իսկապես շատ էր ցանկանում հասնել «Տիտանիկին», և դա միակ հնարավորությունն էր: Հիմա ես ինքս ինձ հարց եմ տալիս. «Գրողը տանի, ինչո՞ւ ես ավելի մեծ աղմուկ չբարձրացրեցի: Գուցե ես պետք է ավելի ագրեսիվ լինեի»,-հիշողություններն ու զգացողություններն է փոխանցել Վեսկովոն:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԱՄՆ-ի առափնյա պարեկությունը հաղորդել էր, որ «Տիտան» բատիսկաֆում, որն անհետացել է անցյալ կիրակի «Տիտանիկ» նավի խորտակման վայրի ճանապարհին, «աղետալի պայթյուն» է տեղի ունեցել:

Աղբյուրը՝ news.am