Աշխարհ

26.06.2023 15:41


Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում բազմահարկ շենք է փլուզվել, մեծ թվով մարդիկ փլատակներում են (տեսանյութ)

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում բազմահարկ շենք է փլուզվել, մեծ թվով մարդիկ փլատակներում են (տեսանյութ)

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 13–հարկանի բնակելի շենքի փլուզում է տեղի ունեցել, մեծ թվով մարդիկ հայտնվել են փլատակներում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ինչպես գրում են պարբերականները, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելքում գտնվող Սիդի-Բիշր շրջանում, փլուզման հետևանքով շենքի բազմաթիվ բնակիչներ և այնտեղ գտնվող սուպերմարկետի այցելուները գտնվում են փլատակներում: Նշվում է, որ վնասվել է նաև մի քանի ավտոմեքենա։

Հաղորդվում է, որ դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ և շտապօգնության մեքենաներ:

Այս խորագրի վերջին նյութերը