Աշխարհ

26.06.2023 17:48


Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ստեղծել է «շատ հզոր կրակային համակարգ». Հասանով

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ստեղծել է «շատ հզոր կրակային համակարգ». Հասանով

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը սահմանին վեց խոշոր գործողություն է իրականացրել. այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով:

«2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը պայմանական պետական սահմանին իրականացրել է մոտավորապես վեց խոշոր գործողություն, որոնց արդյունքում հայկական բանակը մեծ կորուստներ է կրել ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի առումով։ Միաժամանակ Ադրբեջանը գրավել է ռազմավարական բարձունքներ։

Ներկայումս, ունենալով նման ռազմավարական առավելություն, մենք այնտեղ ստեղծել ենք շատ հզոր կրակային համակարգ։ Այն ներառում է բուն Հայաստանի ներսում մատակարարման բոլոր ռազմավարական ուղիների և զորքերի տեղաշարժերի վրա ազդելու հնարավորությունը: Մենք այնտեղ ստեղծել ենք նաև հզոր ինժեներական կառույցներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս օպերատիվ առավելություն ունենալ»,-ասել է Հասանովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը