Կրակոցներ Երևանում, կրակողը խոստովանել է՝ «թոռանս ծնունդն էր, սալյուտ չկար, ես էլ հրացանով սկսեցի կրակել»
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ հունիսի 23-ին, Քանաքեռցու փողոցի 126/4 շենքում բնակիչներից մեկը իր բնակարանի պատշգամբից մի քանի անգամ կրակոցներ է արձակել։
Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Կրակոցներ արձակելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 56-ամյա Վարդան Ա․-ին, որն «այնուհետև փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ թոռան ծնունդն է եղել, սալյուտի փող չուներ, ստիպված իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել»։
Վարդան Ա․-ն Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։