Լրահոս

26.06.2023 21:51


Արարատում 2-ամյա տղան պատուհանից ընկել է. երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատում 2-ամյա տղան պատուհանից ընկել է. երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզում 2-ամյա երեխան պատուհանից ընկել է, հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա»,–գրում է կայքը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքերից մեկի բակից: Պարզվել է նաև, որ ժամը 16:50-ի սահմաններում նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել է պատուհանագոգին և հենվել պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին, որը բացվել է, և երեխան ընկել է բետոնապատ գետնին:

Կայքի տեղեկություններով` երեխային «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը