Աշխարհ

27.06.2023 08:16


Ապստամբությունը, այնուամենայնիվ, կճնշվեր․ Պուտին (տեսանյութ)

Ապստամբությունը, այնուամենայնիվ, կճնշվեր․ Պուտին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել տեսաուղերձով։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի թշնամիները ցանկանում էին, որ ռուս զինվորները միմյանց կրակեն, Ռուսաստանը պարտվի, իսկ հանրությունը՝ պառակտվի։

«Ապստամբության կազմակերպիչները դավաճանելով իրենց երկիրը, իրենց ժողովրդին՝ դավաճանեցին նրանց, որոնց ներքաշել են հանցագործության մեջ, մոլորեցրել են նրանց, հրել են կրակի մեջ»,-ասել է ՌԴ ղեկավարը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին ապստամբության դեմն առնելու համար, հանրությանը՝ աջակցության, հայրենասիրության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը