«Տիտանիկի» խորտակված նավի մոտ ՝«Տիտան» սուզանավում զոհված 19-ամյա Սուլեյման Դավուդի մայրը և Շահզադ Դավուդի կինը BBC-ին պատմել է, որ սուզանավում իր տեղը զիջել է որդուն։
Քրիստին Դավուդը պարզաբանել է, որ սուզումը սկզբում հետաձգվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով, իսկ դրանից հետո նա հրաժարվել է ուղևորությունից. «Ես զիջեցի իմ տեղը, քանի որ նա [Սուլեյմանը] շատ էր ուզում գնալ։ Ես իսկապես ուրախ էի նրանց համար, քանի որ նրանք իսկապես ցանկանում էին դա անել շատ երկար ժամանակ»:
«Նա [Սուլեյմանն] ասաց. «Ես պատրաստվում եմ հավաքել Ռուբիկի խորանարդը 3700 մետր խորության վրա՝ «Տիտանիկի» կողքին»,-ավելացրել է կինը՝ որդու մասին, որը կարողացել է լուծել գլուխկոտրուկը 12 վայրկյանում: BBC-ն պարզաբանել է, որ Գլազգոյի Ստրաթքլայդի համալսարանի ուսանող Սուլեյման Դաուդը սուզվելուց առաջ դիմել է Գինեսի ռեկորդների գրքին։ Իսկ նրա հայրը՝ Շահզադա Դավուդը, պետք է նկարահաներ որդու ձեռքբերումը։
Քրիստին Դավուդը նաև պատմել է, որ ամուսնուն և որդուն կենդանի տեսնելու հույսը կորցրել է սուզանավի հետ կապը կորցնելուց 96 ժամ անց (կապն անհետացել է սուզվելուց երկու ժամ չանցած): «Այդ ժամանակ ես հաղորդագրություն ուղարկեցի իմ ընտանիքին. «Ես պատրաստվում եմ ամենավատին...» Ես շատ, շատ եմ կարոտում նրանց»:
«Տիտան» սուզվող նավի վրա, որը հունիսի 18-ին Ատլանտյան օվկիանոսում ուղևորվել էր դեպի «Տիտանիկի» ավերակները, եղել է հինգ մարդ՝ OceanGate-ի 61-ամյա տնօրեն Սթոքթոն Ռաշը (ընկերությունը, որին պատկանում է «Տիտանը»), ով վարում էր սուզանավը, 58-ամյա բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, 48-ամյա պակիստանցի բրիտանացի գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլեյմանը, ինչպես նաև 77-ամյա նախկին զինվորական սուզորդ և «Տիտանիկ»-ի հետախույզ, ֆրանսիացի Պոլ-Անրի Նարջոլեն։
OceanGate-ը հայտնել է, որ նավի վրա գտնվող բոլորը զոհվել են։ Սուզանավը տուժել է «աղետալի պայթյունից». դրա կորպուսը չի կարողացել դիմակայել ճնշմանը և մեծ խորություններում սեղմվել է ջրից, բացատրել է ԱՄՆ առափնյա անվտանգությունը: Հետազոտված տարածքում հատակին հայտնաբերվել են «Տիտան»-ի կորպուսի բեկորները։ Փորձագետ Էյլին Մարիա Մարտին «Տիտան»-ի ուղևորների մահն անվանել է արագ և ցավ չպատճառող։
«Տիտան» սուզանավում զոհված Սուլեյման Դավուդը մտադիր էր Ռուբիկի խորանարդի ստորջրյա ռեկորդ սահմանել

Աղբյուրը՝ news.am