Հուլիսին հայտնի մեսենջեր Telegram-ը կներկայացնի Stories գործառույթը: Մեսսենջերի հիմնադիր Պավել Դուրովի խոսքով, շատ օգտատերեր վաղուց էին խնդրում այս ֆունկցիան, սակայն միայն վերջերս մշակողները որոշեցին այն ներդնել։
«Տարիներ շարունակ մեր օգտատերերը մեզ խնդրում էին Stories-ը բերել Telegram: Մեր ստացած գործառույթների հարցումների կեսից ավելին առնչվում էր Stories-ին: Սկզբում մենք դեմ էինք, քանի որ Stories-ն արդեն ամենուր է։ Այնուամենայնիվ, Telegram-ը չէր լինի Telegram, եթե մենք չլսեինք մեր օգտատերերին և գոյություն ունեցող ձևաչափերում իննովացիաներ չներդնեինք: Այսպիսով, շուտով մենք կգործարկենք Stories-ը՝ Telegram-ի ձևաչափով»,-գրել է Դուրովը Telegram-ի իր ալիքում։
Stories-ներ հրապարակող օգտատերերը կկարողանան ընտրել, թե ով կարող է դիտել յուրաքանչյուր պատմությունը՝ բոլոր օգտատերերը, միայն կոնտակտները, ընտրված մի քանի կոնտակտները կամ միայն մտերիմ ընկերները:
Հնարավոր է նաև ընտրել, թե երբ ձեր Stories-ի ժամկետը կլրանա՝ 6, 12, 24 կամ 48 ժամից: Դուք կարող եք նաև մշտապես ցուցադրել Stories-ը ձեր պրոֆիլի էջում՝ յուրաքանչյուրի համար գաղտնիության անհատական կարգավորումներով:
Դուրովի խոսքով՝ Stories-ը թույլ կտա մեծացնել ալիքների լսարանը, քանի որ դրանց օգնությամբ «շատ ավելի հեշտ կդառնա Telegram-ում վիրուսային դառնալը»։ Ալիքները կկարողանան վերահրապարակել իրենց գրառումները Stories-ում և ավելի մեծ ուշադրություն գրավել:
Telegram-ում Stories-ները կտեղադրվեն չաթի ցանկի վերևում, սակայն դրանք հնարավոր է թաքցվել հատուկ «Թաքնված» ցանկում՝ «Կոնտակտներ» բաժնում: Նաև Stories-ում կլինեն լուսանկարներ և տեսանյութեր խմբագրելու գործիքներ, ենթագրեր և դրանցում այլ մարդկանց նշելու (tag) հնարավորություն:
Նաև մեսենջերում հնարավոր կլինի հրապարակել միաժամանակ սմարթֆոնի առջևի և հիմնական տեսախցիկներով արված լուսանկարներ և տեսանյութեր։
Դուրովի խոսքով, ներկայումս Stories-ի փորձարկումը Telegram-ի համար ավարտվում է։ Արդեն հուլիսի սկզբին նոր գործառույթը հասանելի կլինի օգտատերերին։
«Ընդհանուր առմամբ, Stories-ի մեր ներքին փորձարկումներից հետո, նույնիսկ մեր թիմի ամենաթերահավատ անդամները սկսեցին գնահատել այս ֆունկցիան: Մենք այլեւս չենք պատկերացնում Telegram-ն առանց դրա»,-գրել է մեսենջերի հիմնադիրը։
Telegram-ը Stories ֆունկցիա կստանա

Աղբյուրը՝ tech.news.am