Աշխարհ

28.06.2023 11:20


Բրյունետն առաջիկայում հանդես կգա մենահամերգով ու նոր երգերով

Բրյունետն առաջիկայում հանդես կգա մենահամերգով ու նոր երգերով

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետն առաջիկայում կուրախացնի իր երկրպագուներին մենահամերգով ու նոր երգերով, որոնց ուղղությամբ այժմ աշխատում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում՝ պատասխանելով հետևորդների հարցերին:

Նա նշել է, որ չի ցանկանում շատ փակագծեր բացել, բայց ինքն ու իր թիմը քրտնաջան աշխատում են յուրահատուկ շոուով հանդես գալու համար:

«Մինչ մենահամերգը ծրագրում եմ երեք սինգլ թողարկել երեք ամսվա ընթացքում: Երգերի պրեմիերաները նախատեսվում են համերգին, իսկ մինչև տարվա վերջ ավելի շատ երգեր կլինեն»,-խոստացել է Բրյունետն ու հավելել, որ նոր երգերից մեկը, որը երկրպագուներին կներկայացնի մեկ ամսից, կոչվելու է «No Time To Cry For Him»:

Անդրադառնալով եվրատեսիլյան «Future Lover» երգին՝ Բրյունետը նշել է, որ այն գրել է դժվարությամբ, սակայն այդ ընթացքն անմոռանալի է: Երգչուհին խոստովանել է, որ երգն ունեցել է հատված, որը կտրել են մինչ հանրությանը ներկայացնելը:

«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում, Բրյունետը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

Այս խորագրի վերջին նյութերը