Կոտայքի մարզում 41-ամյա տղամարդուն իր տան բակում կախված են հայտնաբերել
Երեկ՝ հունիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկում կախված տղամարդ կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն ու Ոստիկանության Նաիրիի բաժնի պետը։
Ոստիկաններն ու քննիչները Կոտայքի մարզի գյուղերից մեկի տներից մեկի բակում երկաթե ճաղավանդակից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ 41-ամյա Կ․ Մ․-ի դին, ով ինքնասպանություն է գործել մետաղալարով կախվելու միջոցով։
Դեպքի փաստով՝ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։