Քաղաքական

28.06.2023 12:02


Ադրբեջանական սադրանքից զոհված Արմո Աբգարյանը և Գագիկ Բալայանը կամավոր էին. երկուսն էլ 4 երեխա ունեին

Ադրբեջանական սադրանքից զոհված Արմո Աբգարյանը և Գագիկ Բալայանը կամավոր էին. երկուսն էլ 4 երեխա ունեին

Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հունիսի 28-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներ Արմո Աբգարյանը և Գագիկ Բալայանը Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից էին:

NEWS.am-ին Գիշիի գյուղապետ Սերոբ Աղաբեկյանը ասաց, որ Արմո Աբգարյանը 54 տարեկան էր, Գագիկ Բալայանը՝ 36:

«Երկուսն էլ աշխարհազորային էին, կամավորներ: Գագիկն էլ Արմոն էլ 4 երեխա ունեն, բազմազավակ ընտանիք են: Արմոյի 2 երեխաները անչափահաս են, Գագիկինը 4-ն էլ անչափահաս են: Գագիկն էլ զոհվածի որդի է»,-պատմեց Սերոբ Աղաբեկյանը:

Գյուղապետի խոսքով՝ նրանք հիմնականում գյուղատնտեսությամբ էին զբաղվում. «Սոցիալապես այդքան էլ ապահովված ընտանիք չէր»:

Այս խորագրի վերջին նյութերը