Աշխարհ

28.06.2023 19:12


Շակիրայի հայրենի քաղաքում նրա պատվին 6 մետրանոց բրոնզե արձան կտեղադրվի

Շակիրայի հայրենի քաղաքում նրա պատվին 6 մետրանոց բրոնզե արձան կտեղադրվի

Շակիրան հասել է լեգենդար կարգավիճակի, քանի որ նրա «Pies Descalzos» հիմնադրամն օգնել է շատ մարդկանց իր բարեգործական գործունեության միջոցով: Այդ կապակցությամբ Բարանկիլիա քաղաքի քաղաքապետ Խայմե Պումարեխոն հայտարարել է, որ Շակիրայի արձանը շուտով կտեղադրվի այն քաղաքում, որտեղ նա ծնվել է։

Քաղաքապետի խոսքով՝ այս հուշարձանի տեղադրման վայրի ընտրությունը կիրականացնեն քաղաքացիները՝ քվեարկության միջոցով։ «Հարցը, որը մենք տալիս ենք Բարանկիլլայի բնակիչներին, այն է, թե որտեղ են նրանք ցանկանում տեսնել այդ արձանը, որտեղ կցանկանային, որ մենք այն տեղադրենք և դրանով իսկ իրենց մասնակցությունն ունենան ու մեծ սեր արտահայտենք այդ արտիստուհու հանդեպ»:

«Մենք պատրաստվում ենք հարգանքի տուրք մատուցել Շակիրային։ Մի քանի ամսից մենք կբացենք նրա արձանը, որպեսզի Բարանկիլայի բնակիչները հպարտանան մշակութային այս տեսարժան վայրով, ինչպես նաև այցելուները գան «ուխտագնացության», լուսանկարվեն և ներդրումներ կատարեն մեր գեղեցիկ քաղաքում»,-ասել է նա։

Շակիրայի քանդակը կունենա 20 ոտնաչափ բարձրություն և պատրաստված կլինի բրոնզից։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը