Աշխարհ

28.06.2023 20:15


Կլիմտի վերջին կտավը դարձել է երբևէ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործը (լուսանկար)

Կլիմտի վերջին կտավը դարձել է երբևէ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործը (լուսանկար)

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի՝ մահից առաջ նկարած վերջին կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (108,4 միլիոն դոլար), հայտնում է Daily Mail-ը:

Աճուրդի կազմակերպիչները նշել են, որ «Հովհարով կինը» կտավը, որը ստեղծվել է 1917-ին, դարձել է երբևէ Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործը:

Կտավը վաճառվել է Sotheby's-ի կողմից՝ 10 րոպե տևած «գնային մարտից» հետո: Վաճառքի գինը գերազանցել է 65 միլիոն ֆունտ ստեռլինգ (80 միլիոն դոլար) նախավաճառքի գնահատականը:

Պարբերականը մանրամասնում է, որ սա 1918-ին մահից առաջ Կլիմտի վերջին կտավն էր, որում պատկերված է անհայտ կին՝ վիշապների և լոտոսի ծաղիկների ֆոնին:

Եվրոպայում աճուրդով ամենաթանկ վաճառված արվեստի գործի նախորդ ռեկորդը սահմանել էր Ալբերտո Ջակոմետիի «Քայլող մարդը I» բրոնզե արձանը, որը 2010 թվականին վաճառվել էր 104,3 միլիոն դոլարով:

Sotheby's said the sale of Lady With A Fan (Dame Mit Facher) (pictured) in New Bond Street makes it the most expensive artwork ever auctioned in Europe

Sotheby's auctioneer Helena Newman looking at Dame Mit Facher (Lady With A Fan), the last portrait by Austrian artist Gustav Klimt, which was sold to Hong Kong collector for £85.3 million

Austrian artist Klimt, also known for The Kiss (Der Kuss), died unexpectedly in 1918 at the age of 55

The auction house said that after ten minutes bidding between four art lovers the work went to a collector from Hong Kong

An employee poses with an artwork entitled 'Dame mit Facher (Lady with a Fan)' by Austrian artist Gustav Klimt, during a photocall at Sotheby's auction house in central London

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը