Լրահոս

28.06.2023 21:23


Հունիսի 30-ին կդադարեցվի Արմավիր քաղաքի մի շարք փողոցների, Նորավան բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ծակքար բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը

Հունիսի 30-ին կդադարեցվի Արմավիր քաղաքի մի շարք փողոցների, Նորավան բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ծակքար բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան, Մաշտոցի, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Երևանյան, Տիեզերագնացների, Շիրազի, Կոմիտասի, Լերմոնտովի, Արարատյան, Սահմանապահների, Ջիվանու, Թումանյան փողոցների և հարակից նրբանցքների, Նորավան բնակավայրի գազասպառողների, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ծակքար բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Այս խորագրի վերջին նյութերը