Աշխարհ

28.06.2023 16:56


Կայացել է Էրդողան-Ալիև հեռախոսազրույց

Կայացել է Էրդողան-Ալիև հեռախոսազրույց

Հունիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նրանք շնորհավորել են միմյանց և երկու երկրների ժողովուրդներին Կուրբան Բայրամ տոնի առթիվ և փոխանցել իրենց բարեմաղթանքները։

Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում, և տեղի է ունեցել մտքերի փոխանակում դաշնակցային կապերի հետագա զարգացման շուրջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը