ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների գծով հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենը Հայաստանում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին հյուրընկալում է դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։
Ինչպես տեղեկացրնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու համար ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։
Ըստ աղբյուրի՝ Ջեյմս Օ՛Բրայենը նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։