Քիմ Քարդաշյանը պատրաստ էր ամեն ինչի, որպեսզի վերադարձնի Քանյե Ուեսթին
Քիմ Քարդաշյանը չի կարողանում հավատալ, թե որքան է փոխվել իր նախկին ամուսին Քանյե «Յե» Ուեսթը։
«The Kardashians»-ի հաջորդ շաբաթվա թողարկման թիզերում SKIMS-ի հիմնադիրը լաց է եղել քրոջ՝ Քլոե Քարդաշյանի մոտ՝ նախկին ամուսնու համար:
Երբ Քլոեն հարցրել է, թե նրա հետ ամեն ինչ կարգին է, Քիմը գլուխը հետ է գցել և բղավել, որ «լավ չէ»: Քիմը լաց է եղել՝ փաթաթվելով քրոջը։ «Ես ուղղակի չեմ կարող»,-արցունքն աչքերին ասել է նա: «Նա այնքան է տարբերվում այն տղամարդուց, ում հետ ես ամուսնացել եմ»,-բացատրել է Քիմը՝ նկատի ունենալով 46-ամյա Քանյեին։ «Նրանից, ում սիրում էի և ում հիշում եմ։ Ամեն ինչ կանեմ այդ մարդուն վերադարձնելու համար»։
Քիմն ու Քանյեն բաժանվել են 2022 թվականի մարտին՝ վեց տարվա ամուսնությունից հետո։ Նախկին զույգը սկսել է հանդիպել 2011թ.-ից։ Նրանք ամուսնացել են 2014 թվականին և ունեն չորս երեխա։
«Ամենադժվար զգացողությունը դիտելն է մեկին, ում իսկապես սիրում ես, ում հետ ընտանիք ունես, և տեսնել, թե որքանով է նա տարբերվում քո ճանաչած մարդուց»,-ասել է Քիմը:

Աղբյուրը՝ style.news.am