Սիրելի ընկերներ տեղեկացնում եմ, որ երեկ ժամը 16:50-ի սահմաններում համայնքային ոստիկանը այցելել է մեր տուն և կնոջս միջոցով զանգել ինձ ու տեղեկացրել, որ նույն օրը ժամը 17:00, այսինքն 10 րոպե հետո, պիտի ներկայանամ կենտրոնի քննչական բաժին, որպես վկա հարցաքննության: Քանի որ տեխնիկապես արդեն անհնար էր հասցնել, խնդրեցի ծանուցագրից թելադրել քննիչի հեռախոսահամարը: Քննիչի հետ խոսեցի պարզվեց ունեմ դեռ վկայի կարգավիճակ(կասկածվող վկայի), խոսակցությունից հասկացա, որ մեղադրանք է առաջադրվելու:
Այսօր 18:00 ներկայանալու եմ հարցաքննության, ըստ իմ նախնական տեղեկատվության և քննչական կոմիտեի իմ աղբյուրի, ինձ մեղադրանք է առաջադրվելու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով:
Սա հերթական քաղաքական հտապնդումն է իմ նկատմամբ, մի խելացնոր, իշխանատենչ մարդու անմիջական ցուցումով, որը ջղաձգվում է՝ հասկանալով, որ մեզ քրգործերով կամ կալանքներով վախեցնելն անհնար է:
Քննչական գործողության ավարտից հետո՝ երեկոյան կներկայացնեմ գործի մանրամասները:
Հերթական քրեական գործը

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից