Ավտովթար-վրաերթ Բաբաջանյան փողոցում․ Honda-ն բախվել է իր առջևով ընթացող JAS մակնիշի բեռնատարին, որն էլ վրաերթի է ենթարկել մայր ու որդի հետիոտներին
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում Ավան վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է իր առջևով ընթացով JAS մակնիշի բեռնատարին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև բեռնատարն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայր ու որդի հետիոտներին։
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Դեպքի փաստով՝ Վ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։