ԱՄՆ պետքարտուղարն, ամփոփելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նոր փուլի արդյունքները, արձանագրել է, որ առաջընթացն առկա է, բայց վերջնական համաձայնության հասնելու համար, դեռ շատ աշխատանք կա։ Եթե դիտարկենք սույն հայտարարությունը, ելնելով կողմերի դիրքորոշումներից, ապա վստահաբար կարելի է պնդել, թե իրականում ինչ է նկատի ունեցել ԱՄՆ պետքարտուղարը։
ԱՄՆ պետքարտուղարը, եթե մի կողմ դներ դիվանագիտական լեզուն և լիներ անկեղծ, ապա նրա հայտարարությունը կունենար, մոտավորապես հետևյալ բովանդակությունը․
«Հանդիպումներն անցան շատ արդյունավետ։ Ադրբեջանի կողմից ներկայացված բոլոր նախապայմաններին հայկական կողմը համաձայնեց։ Մենք ոգևորված արդեն մտածում էինք աշխատել համաձայնագրի վերջնական տեքստի վրա, երբ ադրբեջանական կողմը ներկայացրեց նոր տարածքային պահանջներ Հայաստանից՝ հանձնել Զանգեզուրի, Բասարգեչարի, Դարալագյազի տարածքները, Արցախի էթնիկ հայերի տեղափոխում դեպի Հայաստան, ինչպես նաև 500000 ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի տարբեր շրջաններում։
Հայաստանի արտգործնախարարը կարճատև հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի վարչապետի հետ և ասաց․ «Մենք համաձայն ենք Ադրբեջանի նոր պահանջները բավարարելուն, բայց մեզ ժամանակ է պետք համոզելու ժողովրդին, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել խաղաղության։ Մեր մեծարգո վարչապետն, այդ առիթով մամլո ասուլիս կհրավիրի, իսկ մեր կողմնակից՝ քաղհասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները այդ թեզերը հրապարակային կպաշտպանեն, ժողովրդին վախեցնելով նոր պատերազմի սպառնալիքով»։
Դրան հետևեց Ադրբեջանի արտգործնախարարի խոսքը․ «Մենք էլ, մեր հերթին կաջակցենք մեր հայ գործընկերներին՝ պարբերաբար հարձակումներ, կրակոցներ, սպանություններ իրականացնելով և ահ ու սարսափի մեջ պահելով հայ ժողովրդին»։ Ինձ համար անսպասելիորեն, այս խոսքերից հետո, Հայաստանի արտգործնախարարը լայն ժպիտ դեմքին, մոտեցավ, ողջագուրվեց և շնորհակալություն հայտնեց աջակցության համար, Ադրբեջանցի իր գործընկերոջը»։
Հերթական բանակցությունների արդյունքները

Բանակցությունները «բացահայտեց»
Ավետիք Իշխանյան