Լրահոս

30.06.2023 22:13


Բախվել են շտապօգնության Toyota-ն ու Mitsubishi-ն, 4 վիրավորների մեջ են բժիշկ ու բժշկուհի (լուսանկար)

Բախվել են շտապօգնության Toyota-ն ու Mitsubishi-ն, 4 վիրավորների մեջ են բժիշկ ու բժշկուհի (լուսանկար)

Ժամը 18:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա - Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի շտապօգնության և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին և Mitsubishi-ի վարորդը մարմնական վնասվածքներով մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը